DreamWorks-ը կնկարահանի «Շրեկի» 5-րդ մասը

ShrekDreamWorks Animation ստուդիայի ղեկավար Ջեֆրի Կատցենբերգը հայտնել է, որ «Շրեկ» մուլտֆիլմը կունենա շարունակություն. կնկարահանվի անիմացիոն ֆիլմի 5-րդ մասը:

«Մենք մեր հերոսներին մի փոքր հանգստի էինք ուղարկել: Պետք չէ կասկածել, որ Շրեկը կունենա նոր շարունակություն»,- նշել է Կատցենբերգը Fox Business-ի հետ հարցազրույցում:

Հիշենք, որ Շրեկի արկածների վերջին մասը թողարկվել էր 2010-ին՝ «Ընդմիշտ Շրեկ» անվանմամբ և հավաքել էր համաշխարհային կինովարձույթներում 2.9մլրդ. դոլար:

Նշենք, որ DreamWorks Animation ստուդիա հայտարարել է նաև Լոնդոնում Շրեկի մոտիվներով ժամանցային այգու ստեղծման մասին, որը կբացվի 2015թ. ամռանը:

Աղբյուրը՝ Variety.com