Samsung-ը ներկայացրել է բջջային պրոցեսորներ`աշխատող WQHD-էկրանով (MWC 2014)

Samsung ընկերությունը Mobile World Congress 2014 ցուցահանդեսին ներկայացրել է Exynos 5 Octa 5422 ութ միջուկանոց և Exynos 5 Hexa վեց միջուկանոց պրոցեսորները, որոնք աշխատում են 2560х1440 կետայնությամբ (WQHD) էկրաններով:

samsung-exynos-5-hex-5260-600x329_full600x329

Երկու պրոցեսորներն էլ նախատեսված են բջջային սարքերի համար և պատրաստված են big.LITTLE  տեխնոլոգիայով: Exynos 5 Octa 5422 պրոցեսորն ունի Cortex-A15 չորս միջուկներ՝ 2,1 ԳՀց հաճախությամբ և Cortex-A7 չորս միջուկներ՝ 1,5 ԳՀց հաճախությամբ: Վեց միջուկանոց չիպում օգտագործվում են 1.3 ԳՀց հաճախությամբ չորս միջուկներ և 1.7 ԳՀց հաճախությամբ երկու միջուկներ:

Exynos 5 Hexa-ն արդեն արտադրվում է, իսկ Exynos 5 Octa-ն պատրաստ կլինի 2014-ի առաջին եռամսյակում:

Աղբյուրը՝ Theverge.com