ABBYY-ի FineScanner սկաներ-հավելվածը ժամանակավորապես անվճար է դարձել

ABBYY ընկերությունն իր iOS-երկրպագուների համար անակնկալ է պատրաստել: Այսպես, App Store-ում անվճար հասանելի կլինի FineScanner հավելվածը, որը թույլ է տալիս սկանավորել տարբեր փաստաթղթեր, չեկեր, նշումներ iPhone-տեսախցիկով և դրանք վերածել տեքստի՝ պահպանելով ֆայլը PDF կամ JPEG ֆորմատով:

finescanner

FineScanner-ի նախագծողները նշում են, որ ծրագիրը կարողանում է ճանաչել միայն տպագիր տեքստը, իսկ ձեռագիրը՝ առայժմ ոչ:

Որպեսզի սկանավորած պատճենները որակյալ ստացվեն, ծրագրում ներդրված է Best-shot ֆունկցիան, որը ընտրում է երեք նույն կադրերից լավագույնը:

Հավելվածը բեռնելու համար այցելեք այստեղ: