App Aware հավելվածը կօգնի փողոցն անվտանգ անցնել

headphones-trafficԵթե Դուք սիրում եք երաժշտություն լսել ամենուրեք՝ տանը, փողոցում, աշխատավայրում, տրանսպորտում, ապա հաճախ բարձր ձայնի պատճառով չեք լսել՝ ինչպես են Ձեզ կանչում կամ մոտեցող ավտոմեքենայի ձայնը: Հատկապես նշված վերջին դեպքից խուսափելու համար ստեղծվել է App Aware հավելվածը, որը կընդհատի երաժշտությունը ազդանշանով և կզգուշացնի սպասվող վտանգի մասին:

Այս հավելվածի մշակմամբ զբաղվում է ամերկյան One Llama սկսնակ ընկերությունը. այժմ App Aware-ը գտնվում է փորձարկման փուլում և շուտով կհայտնվի Goolge Play-ում: Այն բջջային հեռախոսի միկրոֆոնի միջոցով ճանաչում է մոտեցող ավտոմեքենայի ձայնը և ընդհատում երաժշտությունն ազդանշանով: Ընդ որում՝ ազդանշանի ձայնը կարելի է ընտել ըստ ճաշակի:

Հավելվածի մասին նորություններին կարող եք հետևել One Llama-ի կայքում: