Android պլանշետներն առաջին անգամ գերազանցել են Apple-ին վաճառքի ցուցանիշով

tabletsAndroid օպերացիոն համակարգով աշխատող պլանշետները 2013թ. տվյալներով կազմել են համաշխարհային շուկայի 61,9%: Android պլանշետների վաճառքը մեծացել է ավելի քան 2 անգամ՝ 2012թ. 53.3մլն.-ից հասնելով 120.9մլն-ի: Այս մասին են վկայում Gartner վերլուծական ընկերության տվյալները:

Դե իսկ Apple ընկերության պլանշետների բաժինը շուկայում նվազել է և կազմում է 36%: Ինչ վերաբերում է Microsoft-ի Windows ՕՀ-ով պլանշետներին, ապա դրանց բաժինը շուկայում աճել է՝ կազմելով 2,1%: 2012-ին Windows պլանշետները կազմում էին պլանշետների շուկայի ընդամենը 1%-ը:

Եվ չնայած շուկայում իր բաժնի կտրուկ նվազման՝ Apple-ը մնում է աշխարհում ամենախոշոր պլանշետ արտադրողը՝ 36% մասնաբաժնով: Երկրորդ տեղում է Samsung-ը, ով վաճառել է 37.4մլն. պլանշետ՝ զբաղեցնելով շուկայի 19,1% մասնաբաժինը: Apple-ին և Samsung-ին հաջորդում է Asus-ը՝ 5.6%-ով (11մլն. սարք), ապա Amazon-ը՝ 4.8%-ով (9.4մլն. սարք) և Lenovo-ն՝ 3,3%-ով (6.5մլն. սարք):