The Little Penguin That Could` Flappy Bird խաղի ամենահաջողված կրկնօրինակը

The Little Penguin That Could 01

Flappy Bird բջջային խաղի հաջողությունը «խելագարեցրեց» մի շարք նախագծողների: Հավելվածների օնլայն խանութներում շարունակվում է Flappy Bird-ի կլոններ արտահոսք: Այս անգամ App Store-ում հայտնվել է, կարելի է ասել, Flappy Bird-ի ամենահաջողված կրկնօրինակը՝ The Little Penguin That Could անվանմամբ:

Խաղն իր սյուժեով և առաջադրանքներով ամբողջովին նույնն է, ինչ բնօրինակ Flappy Bird-ում. կրկին խաղացողը խողովակի տեսք ունեցող խոչընդոտներն է հաղթահարում: Տարբերությունն այն է, որ այստեղ թռչունի փոխարեն թռչող պինգվին է:

Խաղի գրաֆիկան և անիմացիան հիանալի է պատրաստված: Ահա թե ինչու կարել է այս տարբերակը համարել ամենահաջողված կրկնօրինակներից մեկը: Կարելի է ասել, այն անգամ գերազանցում է գրաֆիկայով իրական Flappy Bird-ին: Բացի դրանից, խաղն ունի ավելի «ականջին հաճելի» երաժշտությունը: Պինգվինի թռիչքը սահուն է և ոչ շատ կտրուկ:

39-480x422

Little-Penguin-poster2

Խաղի առավելություններից է նաև սինքրոնիզացիայի ֆունկցիան միաժամանակ մի քանի iOS սարքերի միջև: Կարող եք ոչ միայն կիսել Ձեր արդյունքները սոցցանցերում, այլև մրցակցել Ձեր ընկերների հետ: Բացի դրանից, առավելություններից է նաև խաղը շարունակելու այն տեղից, որտեղ որ կանգնել էինք հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Flappy Bird-ը տեղադրվել է App Store հավելվածների խանութում 2013-ի կեսերին վիետնամցի նախագծող Դոնգ Նգուենի կողմից (Dong Nguyen): Խաղը կարճ ժամանակում հայտնի է դարձել ու սկսել հեղինակի բերել ամսական 50 հազար դոլար եկամուտ: Սակայն փետրվարի 8-ին նախագծողը հայտարարեց, որ ջնջում է խաղը App Store-ից և Google Play-ից, քանի որ այն կախվածության մեջ է գցել գտագործողներին:

Աղբյուրը՝ appleinsider.com