Վերջին տարիներին iPod նվագարկիչներն այնքան էլ լավ չեն վաճառվում, սակայն երգիչ Նեյլ Յանգը հավատում է, որ երաժշտական նվագարկիչների դարը դեռևս չի ավարտվել: Մարտի 15-ին նա Kickstarter.com կայքում կմեկնարկի PonoPlayer նվագարկչի նախնական պատվերների ընդունումը: Ի դեպ այն կարժենա $399: Սպասվում է, որ սարքը կունենա շատ որակյալ հնչողություն, այնպիսի որակ, որը դեռ չի ապահովել ոչ մի նվագարկիչ:
Նախատեսվում է, որ նվագարկիչը կկցվի PonoMusic.com երաժշտական ծառայությանը, որը կառաջարկի լավագույն որակի բովանդակություն: Նվագարկիչն ունի 128 Գբ ներքին հիշողություն, քարտի հնարավորություն, LCD թաչսքրին և երեք ֆիզիկական կոճակներ:
Աղբյուրը՝ Theverge.com