Apple-ը գործարկել է iOS 7.1-ի վերջանական տարբերակը՝ հագեցած CarPlay-ով

Apple-ը վերջապես ներկայացրել է իր բջջային ՕՀ iOS 7.1-ի վերջանական տարբերակը: Սա նշանակում է, որ ցանկացած iPhone 4 կամ սմարթֆոնի ավելի բարձր մոդելի, iPod Touch-ի և iPad 2-ի կամ ավելի բարձր մոդելի օգտագործող կարող է թարմացնել իր ՕՀ-ն 7.1 տարբերակի:

Մի շարք թարմացումների հետ միասին նոր ՕՀ-ում հասանելի է դարձել նաև վերջերս ներկայացրած նոր CarPlay համակարգը: Այն թույլ կտա օգտագործել iPhone-ի տարբեր ֆունկցիաներ ղեկին՝ առանց շեղվելու ճանապարհից և դիպչելու սմարթֆոնին՝ ձայնային հրամաններով: CarPlay-ն արդեն աշխատում է Mercedes-Benz, Volvo և Ferrari մակնիշների նոր մոդելներում:

Календарь и звонки

Բացի մնացյալ նորարարություններից, արժե նշել նաև Siri ձայնային օգնականի մանուալ կառավարումը: Սա նշանակում է, որ սեղմելով Home կոճակը՝ օգտագործողը կարող է արդեն կատարել ձայնային հարցում վիրտուալ օգնականին, վերջինս էլ կսկսի աշխատել հենց այն պահին, երբ բաց թողնեք կոճակը:

iOS 7.1-ում հասանելի է նաև ֆոտոխցիկի թարմացում: Այն ավտոմատ կարող է գործարկել HDR գրաֆիկական էֆեկտ: Որոշ մոդիֆիկացիաներ են ստացել նաև օրացույցը և iTunes Radio-ն: Բարձրացել է նաև մատնահետքի սկաների զգայունությունը: