iPhone Air-ի այս կոնցեպտը բավական իրական տեսք ունի (վիդեո)

Apple-ի սարքերի պաշտոնական թողարկումից առաջ կոնցեպտներ ստեղծելն արդեն դարձել է ավանդություն: Սակայն այս տեսանյութում պատկերված կոնցեպտը շատ իրական է թվում: Այն ստեղծել է դիզայներ Սեմ Բեքեթը՝ օգտագործելով Photoshop, Adobe Illustrator, After Effects և Final Cut Pro X ծրագրերը:

Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպիսին է դիզայները պատկերացնում iPhone 6-ը:

Ըստ Բեքեթի՝ նոր սերնդի iPhone-ը կունենա ավելի մեծ էկրան: Բացի այդ՝ հետաքրքիր է, որ դիզայները չի մոռացել տեսանյութում պատկերել iOS 8-ում սպասվող Healthbook հավելվածը, որը երևում է սմարթֆոնի էկրանին:

Աղբյուրը՝ Mashable.com