MiniX ընկերությունը թողարկել է MiniX Neo X7 մինի-համակարգիչը, որը հեշտությամբ տեղավորվում է պայուսակում: Էկրանի կարիք էլ չկա, քանի որ այն միանում է ցանկացած հեռուստացույցի՝ HDMI-ի միջոցով:
MiniX Neo X7-ում օգտագործվումէ ARM Cortex A9 քառամիջուկ պրոցեսոր, որը կարողանում է աշխատել ամենածանր ծրագրերի, ամենաորակյալ վիդեոների ու եռաչափ խաղերի հետ: Համակարգիչն ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 16 ԳԲ ներքին հիշողություն:
Օպերացիոն համակարգը Android 4.2.2-ն է, որը հետագայում նաև կարող է թարմացվել: Համակարգիչն ունի բոլոր անհրաժեշտ մոդուլները, այն կարողանում է նաև Wi-Fi տարածել:
Մկնիկը, ստեղնաշարն ու ականջակալները միանում են համակարգչին Bluetooth 4.0-ի միջոցով, համակարգիչն ունի նաև երեք 3 USB-պորտ:
Աղբյուրը՝ lifehacker.ru