Android-ի մարտկոցը խնայելու 5 հավելված

Ցանկացած սմարթֆոն, լինի այն հզոր դրոշակակիր, թե բյուջետային մոդել, միշտ ունի մարտկոցի խնդիր: Դրանից հնարավորինս խուսափելու և կարևոր պահին առանց հեռախոսի չմնալու համար կներկայացնենք մի քանի ծրագիր, որոնք կօգնեն երկարացնել մարտկոցի կյանքը:

DU Battery Saver

DU Battery Saver

DU Battery Saver-ը ծրագիր է, որը ապահովում է էներգախնայողություն՝ առանց նվազեցնելու արտադրողականությունը: Հավելվածն օգտագործում է հատուկ կարգավորումների պրոֆիլներ: Բացի այդ՝ ծրագիրը հետևում է ամենաշատ էներգիա օգտագործող ծրագրերին, սարքի ջերմաստիճանին և այլ պարամետրերին:

Easy Battery Saver

Easy Battery Saver

Այս ծրագիրն օգտագործում է արդեն ավելի քան 20 միլիոն օգտագործող և ունի բավական բարձր վարկանիշ Google Play-ում: Ինտերֆեյսը շատ պարզ է: Ծրագիրն ունի կարգավորումների 4 ռեժիմ, որոնք պատրաստ են օգտագործման համար:

GO Battery Saver

GO Battery Saver

Այս հավելվածը պատրաստված է Go Launcher-ի հեղինակների կողմից: Այն մանրամասն տվյալներ է տրամադրում հավելվածների աշխատանքի մասին: Բացի այդ՝ Go Battery Saver-ը կարողանում է կանխագուշակել, թե կոնկրետ քանի րոպե կբավարարի մարտկոցի լիցքը:

JuiceDefender

JuiceDefender

Եթե փնտրում եք մի ծրագիր, որն ունի շատ ֆունկցիաներ և կարգավորումներ, ապա JuiceDefender-ը շատ լավ տարբերակ է: Այս հավելվածը կօգնի ամբողջովին կառավարել մարտկոցի աշխատանքը և խնայել լիցքի 30-40%-ը:

Battery Dr. Saver

Battery Dr saver

Այս ծրագիրը լուծում է երկու հիմնական խնդիր՝ անջատում է մարտկոցի էներգիան խլող ոչ պետքական հավելվածները և այդ պահին չօգտագործվող կապի մոդելները: Ծրագիրը ցույց է տալիս, թե քանի րոպեից կանջատվի հեռախոսը և այլն: