Flappy Bird խաղի հեղինակ վիետնամցի ծրագրավորող Դոնգ Նգուենը Rolling Stone-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հնարավոր է՝ նորից տեղադրի խաղը հավելվածների խանութներում:
Ինչպես գրել էինք ավելի վաղ, Flappy Bird խաղը հրապարակվել էր App Store-ում 2013-ի կեսերին և շատ արագ հասել մեծ ճանաչման՝ հեղինակին ամսական բերելով 50 հազար դոլարի եկամուտ: Սակայն ս.թ. փետրվարի 8-ին նախագծողը հայտարարել էր, որ ջնջելու է խաղը App Store-ից և Google Play-ից, քանի որ այն կախվածության մեջ է գցել օգտագործողներին:
Նշենք, որ Նգուենը 28 տարեկան է: Նա պատրաստ է վերադարձնել խաղը այն պայմանով, որ խաղի ընթացքում պարբերաբար կհայտնվի «Խնդրում ենք ընդմիջում անել» հաղորդագրությունը:
Աղբյուրը՝ lookatme.ru