iOS 8-ի սքրինշոթները հայտնվել են համացանցում

Apple ընկերության բջջային ՕՀ-ի գալիք նոր տարբերակը՝ iOS 8-ը հագեցած է լինելու Preview, TextEdit և Tips հավելվածներով: Այս մասին հայտնում է 9to5 Mac ռեսուրսը՝ հղելով իր լավատեղյակ աղբյուրներին: Բացի դրանից, չինական Weibo միկրոբլոգում տեղադրվել են iOS 8 սքրինշոթներ՝ նոր հավելվածների պիտակներով և Healthbook հավելվածի ինտերֆեյսով:

ios8_screen

Preview և TextEdit հավելվածները հայտնի են OS X ՕՀ-ով և iOS 8-ում դրանք հարմարեցված են լինելու սենսորային էկրանների համար: Preview -ն OS X-ն ծառայում է PDF ֆայլերի և լուսանկարների դիտման համար: Սպասվում է, որ iOS-ում էլ այն կատարելու է նույն ֆունկցիաները:

Դե իսկ TextEdit հավելվածն էլ իր հերթին նախատեսված է ֆայլերի խմբագրման համար: Սակայն iOS-ում այն հնարավորություն կտա միայն դիտել փաստաթուղթ-ֆայլերը և ոչ թե խմբագրել, նշում է 9to5 Mac-ը:

440

Հիշենք, որ օրեր առաջ համացանցում լուրեր էին տարածվել նաև այն մասին, որ iOS 8-ը հագեցած է լինելու նաև Apple-ի քարտեզներով: Վերջինս կունենա նոր ինտերֆեյս և հավելյալ ֆունկցաներ:

Իսկ թե ինչ դեր է խաղալու Tips հավելվածը iOS 8-ում, 9to5 Mac-ը չի նշում: Հավանաբար այն պարունակելու մի շարք ֆունկցիաների օգտագործման ուղեցույցեր:

Աղբյուրը՝ 9to5Mac.com