Apple-ն App Store-ում ավելացրել է selfie հավելվածների բաժին

Apple ընկերությունը որոշել է աջակցել ինքնանկար (selfie) լուսանկարողներին՝ ավելացնելով իր ծրագրերի օնլայն խանութում  iTunes App Store-ում հատուկ բաժին selfie նկարելու հավելվածներով:

App store selfie

Այս ցուցակում տեղ են գտել այնպիսի հավեվածներ, ինչպիսիք են օրինակ հայտնի Snapchat-ը և Shots-ը: Քիչ ճանաչված selfie հավելվածներից են Facetune-ը կամ Frontback-ը:

Հիշենք, որ անգլերեն selfie բառը 2013թ-ին ճանաչվեց տարվա գլխավոր բառ Օքսֆորդի բառարանի կողմից: Այս տրենդի ճանաչվածությունը շարունակում է աճել: