Google Maps-ը շարունակում է նպատակասլացորեն զարգանալ: Այսուհետ ծառայության Android հավելվածը կհուշի օգտագործողին, թե որտեղ կարելի է լավ անցկացնել երեկոն: Այս տեղեկությունը Maps-ը կտրամադրի՝ հիմնվելով օգտագործողի պրոֆիլի տվյալների վրա: Google Maps կցույց տա, թե որտեղ է օրինակ ելույթ ունենալու Ձեր կողմից հաճախ ունկնդրելի երաժշտական խումբը:
Նույն կերպ Google Maps-ը աչքաթող չի անի Ձեր նախասիրությունները: Օրինակ, եթե դուք անցնում եք մարզադաշտի մոտով, որտեղ երկու օր անց Ձեր սիրելի ֆուտբոլային ակումբն է խաղալու, ապա այդ մասին դուք այնպայման կտեղեկացվեք:
Բացի դրանից օգտագործողը կարող է Google Maps-ում կատարել քարտեզի վրա իր սեփական նշումները: Անհրաժեշտ է ընդամենը մատը երկար պահել ցանկալի վայրի վրա և լրացնել:
Աղբյուրը՝ engadget.com