Google-ը թույլ կտա Android և iOS օգտագործողներին խաղալ միմյանց հետ

ios-vs-androidGoogle ընկերությունը պատրաստվում է Google Play խաղերի համար ավելացնել iOS-ապահովում, ինչը թույլ կտա Android և iOS օգտագործողներին խաղալ իրար հետ: Այս մասին գրում է The Verge-ը՝ հղում անելով Game Developers Conference-ից առաջ կատարված Google-ի ներկայացուցչի հայտարարությանը:

Google Play-ի համար հավելվածներ նախագծողները կստանան գործիքների հավաքածու, որը կհեշտացնի խաղային առանձին ֆունկցիաների, սենսորային հնարավորությունների, ներխաղային գնումների և խաղի օնլայն ռեժիմի ստեղծումը: Խաղերի նախագծողները, ավելացնելով Google Play Games-ի iOS-ի տեխնիկական ապահովումը, կկարողանան ստեղծել մի քանի օգտագործողի համար նախատեսված ռեժիմ՝ Android և iOS-սարքերի համար:

The Verge-ը գրում է նաև, որ Google Play ծառայությունն արդեն ապահովում է iOS-հավելվածներ Unity հատուկ ընդլայնման շնորհիվ, որը ստեղծում է Android և iOS օգտագործողների վարկանիշների համատեղ աղյուսակ:

Աղբյուրը՝ theverge.com