Apple ընկերությունը հնարավոր է թողարկի iPhone 5C մոդելի նոր տարբերակ, որն ունի 8 Գբ ներքին հիշողություն. այս մոդելը 60 եվրոյով ավելի էժան կլինի ներկայիս 16 Գբ հիշողությամբ մոդելից: Այս մասին գրում է Engadget տեխնոբլոգը:
2013-ին Apple-ը ոչ ստանդարտ մարքեթինգային քայլ արեց՝ iPhone 5-ի տեխնիկական պարամետրերով թողարկեց գույնզգույն պլաստիկ կաղապարներով iPhone 5C-եր: Այդ սմարթֆոններն ունեն 4 դյույմանոց էկրան՝ 1136×640 թույլատրությամբ և A6 պրոցեսոր:
Թեև Apple-ը չի հայտարարում առանձին մոդելների վաճառքների մասին տվյալներ, հայտնի է, որ iPhone 5C-ն այնքան էլ մեծ հաջողություն չունեցավ շուկայում: Թե ինչպես կընդունվի նոր մոդելը, պարզ կդառնա մի քանի օրվա ընթացքում:
Աղբյուրը՝ engadget.com