Microsoft-ը մշակում է վիրտուալ իրականության ակնոց

Microsoft ընկերությունն այժմ զբաղվում է  վիրտուալ իրականության մի քանի տեսակի ակնոցների մշակմամբ, որոնք նախատեսված կլինեն Xbox խաղային կցորդի համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ընկերության անանուն աղբյուրին:

2013-ին ընկերությունը ստացել է նման տեխնոլոգիայի արտոնագիր, որի նկարագրությունից ենթադրվում է, որ ակնոցները թույլ են տալիս համատեղել իրական օբյեկտները համակարգչային նկարների հետ: The Wall Street Journal-ի տվյալներով՝ Microsoft-ը կարող է նաև առանձին անկոց ներկայացնել, որը նախատեսված կլինի Xbox One-ի համար՝ ծառայելով որպես համակարգչային էկրան:

Microsoft patent

Հայտնի է, որ Sony-ն նույնպես մշակում է  նմանատիպ սարք PlayStation-ի համար և հնարավոր է այն ներկայացնի Սան Ֆրանցիսկոյում մարտի 17-21-ն անցկացվող Game Developers Conference համաժողովին:

Աղբյուրը՝ wsj.com