Facebook Favorite`Chrome հավելում սոցցանցի սիրահարների համար

Եթե ցանկանում եք միշտ ձեռքի տակ ունենալ սոցցանցի Ձեր ընկերների գրառումները, ապա ներկայացնում ենք Chrome դիտարկչի համար նախատեսված Facebook Favorite հավելումը, որը ցանկացած գրառման վերջում ավելացնում է «Favorite» կոճակը:

Facebook Favorite 03

Այն սեղմելու դեպքում Դուք կպահպանեք գրառման հղումը: Հավելումն այն կավելացնի Chrome-ի քեշում, ինչն էլ թույլ կտա արագ գտնել այն: Կարելի է ասել՝ սա նման է կայքերը էջանշելուն:

Ընդ որում՝ Ձեր ընկերները ոչինչ չեն իմանա, եթե Դուք պահպանեք գրառումը:

Facebook-Favorite_Favorite-Button