Disney-ը կթողարկի «Մեքենաներ» և «Սուպերընտանիքը» մուլտֆիլմերի շարունակությունները

Cars-2-disney-pixar-cars-2-34551629-1920-1200
Pixar կինոստուդիան աշխատում է «Սուպերընտանիք» անիմացիոն մուլտֆիլմի շարունակության շուրջ: Այս մասին հայտնել է Disney-ի գլխավոր տնօրեն Բոբ Այգերը ընկերության ներդրողներին: Այս ինֆորմացիան հաստատվել է նաև Disney Pixar-ի Facebook էջում:

Հայտնի է դարձել նաև, որ Pixar-ը զուգահեռ աշխատում է «Մեքենաներ» մուլտֆիլմի 3-րդ մասի ստեղծման շուրջ: Երկու մուլտֆիլմերի թողարկման ժամկետները և մնացյալ մանրամասները հայտնի չեն:

Super Family 02

Հիշենք, որ համակարգչային անիմացիոն մուլտֆիլմ «Սուպերընտանիքը» թողարկվել է առաջին անգամ 2004–ին և անգամ արժանացել է Օսկարի մրցանակի:

Իսկ անիմացիոն ֆիլմ «Մեքենաներ»-ի (Cars) առաջին մասը թողարկվել է 2006-ին, իսկ 2-րդ մասը՝ 2011-ին:

Աղբյուրը՝ Mashable.com