GiBike հեծանիվը կլիցքավորի սմարթֆոնը և թույլ չի տա գողերին մոտենալ

Gi ընկերությունը պատրաստել է նորարական GiBike հեծանիվը, որը կարելի է ծալել մի քանի վայրկյանի ընթացքում: Սակայն սա չէ հեծանիվի գլխավոր առանձնահատկությունը. այն ունի հոսանքին միանալու հնարավորություն և մարտկոց, որը բավարարում է 64 կմ, եթե վարել հեծանիվը 25 կմ/ժ արագությամբ: Այս ընթացքում հեծանիվի մարտկոցը կարող է լիցքավորել նաև սմարթֆոնը, ապահովել նավիգացիա և միանալ սոցցանցերին:

gibike

GiBike-ն ունի նաև անվտանգության համակարգ և արգելափակում է անիվները, երբ օգտագործողը երեք մետրից ավելի հեռանում է հեծանվից: Անիվների աշխատանքը կարելի է վերականգնել միայն բջջային հավելվածի միջոցով:

Անիվներում տեղադրված են նաև լուսադիոդներ, որոնք վառվում են մթության մեջ: Այժմ Gi ընկերությունը պատրաստվում է Kickstarter կայքի միջոցով միջոցներ հավաքել՝ հեծանվի արտադրություն սկսելու համար:

gibike-2

Աղբյուրը՝ gibike.com