Վերջին շրջանում գաջեթների շուկայում բազում կրելի «խելացի» սարքերի հայտնվելը ոգեշնչում է մի շարք դիզայներների: Ամեն օր համացանցը համալրվում է նոր սարքերի կոնցեպտներով:
Այս անգամ Ձեր ուշադրությանն են ներկայացնում բավական արդյունավետ, սակայն առայժմ հեռու իրականությունից մատանի կրելի բջջային Nokia FIT հեռախոսի կոնցեպտը: Այս կոնցեպտի հեղինակն է դիզայներ Իսսամ Տրաբելսին:
Ըստ դիզայների մտահղացման, սարքը պետք է պատրաստվի սիլիկոնից և ռեզինից, ինչ շնորհիվ այն կլինի էլաստիկ և հարմար օգտագործման համար: Այն պետք է լինի անջրանցիկ և հարմարեցված մարդու յուրաքանչյուր մատի համար: Մատանի-կրելի սմարթֆոնն ունենալու է զանգի ընդունման և անջատման կոճակներ և միկրոֆոն: Այն կառավարելի է լինելու ձայնային հրամաններով: Մուտքային ՍՄՍ հաղորդագրությունների կամ զանգերի դեպքում կմիանա սարքի վիբրացիան: Տեքստային հաղորդագրությունները սարքը կկարդա ձայնով:
Աղբյուրը՝ yankodesign.com