Samsung-ն արտոնագրում է թափանցիկ էկրանով լուսանկարչական ապարատ

Samsung ընկերությունը ներկայացրել է նոր արտոնագրի գրանցման հայտ, որտեղ նկարագրվում է թափանցիկ էկրանով լուսանկարչական ապարատ: Ինչպես գրված է հայտում՝ «տեխնոլոգիան թույլ կտա լուսանկարչին և լուսանկարվող մարդուն ունենալ աչքերով ուղիղ կոնտակտ լուսանկարման ժամանակ»:

samsung_transparent_cam

Սարքն իրենից ներկայացնում է ոսպնյակ, մատրիցա և կոճակներ ունեցող թափանցիկ էկրան: Նշենք, որ թվային լուսանկարչական ապարատների շուկան այս պահին լավ դիրքեր չի զբաղեցնում՝ ամեն օր թողարկվող ֆոտոխցիկներով հագեցած սմարթֆոնների պատճառով:

Samsung-ի կողմից նման տեխնոլոգիական քայլը կարող է հետաքրքիր լինել ոչ սովորական էկրանի տեսանկյունից, սակայն առանձնահատուկ նկարահանման հնարավորություններ սպասել պետք չէ:

Աղբյուրը՝ wsj.com