Amazon Appstore-ը նվիրում է հավելվածներ իր 3 ամյակի կապակցությամբ

Ինտերնետ-խանութ Amazon Appstore-ը տոնում է իր հիմնադրման 3 տարին: Այս կապակցությամբ ինտերնետ օգտագործողներին Amazon Appstore-ն առաջարկում է անվճար ներբեռնման հնարավորությամբ հավելվածներ, որոնց արժեքն է մինչև 50 դոլար:

Մասնավորապես, կարելի է ներբեռնել հետևյալ խաղյերը և հավելվածները՝ Worms 2: Armageddon, Monopoly, Fruit Ninja: Puss in Boots, Runtastic Pro GPS Running, Walking & Fitness Tracker, SketchBook Pro, Swype Keyboard, mSecure Password Manager, Secure Digital Wallet, Dr Panda’s Airport, PrintHand Mobile Print Premium, SketchBook Pro и Ski Safari: Adventure Time.

sm.Amazon-Appstore-Old1.600

Amazon Appstore բովանդակությունը նախատեսված է Amazon Kindle Fire պլանշետներ շարքի համար, ինչպես նաև Android սարքերի՝ սմարթֆոնների և պլանշետների համար: