Nvidia-ն ներկայացրել է երկու չիպ ունեցող GeForce GTX Titan Z վիդեոքարտը

NVIDIANvidia-ի մասնագետների կարծիքով` ժամանակակից վիդեոքարտերը պետք է ապահովեն նվազագույնը 5K (5120 x 2700) թույլատրությամբ խաղեր: Այդ նպատակով ընկերությունը ներկայացրել է Titan Z վիդեոքարտը, որն ունի GK110 երկու պրոցեսոր:

Նոր մոդելը ներկայացրել է հանրությանը Nvidia-ի ղեկավար Ջեն Սուն Հուանգը GTC համաժողովի ընթացքում: GeForce GTX Titan Z-ը կդառնա այս շարքի երրորդ մոդելը, որը կապահովի մեծ հզորություն պահանջող խաղեր: Նշենք, որ վիդեոքարտի պրոցեսորների հաճախականությունը չի նշվել:

Վիդեոքարտի հիշողությունը 12 Գբ է, արդյունավետ հաճախությունը՝ 7 ԳՀց: Սարքն ունի Dual-DVI, HDMI և Display Port մուտքեր: Վիդեոքարտը շուկա դուրս կգա այս տարվա կեսերին և կվաճառվի $3000 դոլարով:

Աղբյուրը` vr-zone.com