Microsoft Office-ի iPad տարբերակը դարձել է թոփ հավելված App Store-ում

Ընդամենը մի քանի օր առաջ թողարկված Microsoft Office ծրագրային փաթեթի iPad տարբերակը հասցրել է գրավել թոփ դիրքեր Apple ընկերության հավելվածների օնլայն խանութ App Store-ում:

Ինչպես հաղորդում է Mashable տեխնոբլոգը՝ հղելով Microsoft-ի ղեկավար Սաթյա Նադելային, նոր Microsoft Office-ի ծրագրերը՝ Word-ը, Excel-ը, PowerPoint-ը, OneNote-ը հասցրել են գրավել App Store-ի ամենաներբեռնվող անվճար ծրագրերի թոփ հնգյակի առաջին չորս տեղերը:

Նադելան իր Twitter էջում հրապարակել է App Store-ից սքրինշոթ: Նշենք նաև, որ հավելվածները ստացել են 4 աստղ վարկանիշ:

microsoftappstorecharts1

Նշենք, որ Office-ի iPad տարբերակը «երկար ճանապարհ է անցել» մինչ թողարկվելը: Վերջինիս գործարկման մասին լուրերը պտտվում էին դեռևս 2010-ից և ընդամենտ 4 տարի անց այն դարձավ հասանելի:

Աղբյուրը՝ Mashable.com