Apple հեռուստացույցները կունենան 65 և 77 դյույմանոց էկրաններ

Korea Herald կայքը գրում է, որ Apple ընկերությունը տեղական արտադրողներին պատվիրել է 65 և 77 դյույմանոց էկրաններ՝ առայժմ անհայտ սարքի համար: Վերլուծաբանների կարծիքով՝ դրանք նախատեսված են iTV «խելացի» հեռուստացույցների համար:

Տվյալների համաձայն՝ էկրանները OLED տեսակի են և ունեն Ultra HD թույլատրություն: Սպասվում է, որ այս հեռուստացույցները կունենան ձայնային կառավարում, կճանաչեն օգտագործողի ժեստերը և ապահոված կլինեն անլար ինտերնետի մոդուլով:

iTV

«Մոտ 2 միլիոն 65 և 77 դյույմանոց էկրանները պատրաստ կլինեն այս տարվա երկրորդ կեսում, սակայն Apple-ը դժվար թե հասցնի ներկայացնել սարքը 2014-ի ընթացքում», – նշել է պարբերականը:

Նշենք, որ ներկայումս MacBook-ի և iPad-ի էկրանների հիմնական մատակարարն LG Display ընկերությունն է:

Աղբյուրը՝ koreaherald.com