Windows Phone 8.2-ում կհայտնվի տեսազանգերի և SMS-ի հնարավորություն

Երբ թողարկվեց Windows Phone 8.1-ը, շատերի մոտ հարց առաջացավ՝ ինչ նորամուծություններ է Microsoft-ը պատրաստել ՕՀ-ի հաջորդ տարբերակում, որը պայմանականորեն կոչենք Windows Phone 8.2:

windowsphone8_1

Microsoft-ի աշխատակիցներից մեկը Reddit կայքում թույլ է տվել տեղեկատվության արտահոսք՝ խոսելով օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակի ֆունկցիաների մասին: Նորամուծություններից մեկը կլինի տարբեր տեսակի տեսազանգեր (ոչ միայն Skype) կատարելու հնարավորությունը:

Բացի այդ՝ օգտագործողները հնարավորություն կունենան ընտրել SMS-ների հետ աշխատող հավելվածը: Նաև շուտով սպասվում է Facebook-ի՝ Windows Phone-ի համար նախատեսված տարբերակի թողարկումը, որը կպատրաստի ոչ թե Microsoft-ը, այլ հենց սոցցանցը:

Սպասվում է, որ նոր տարբերակը կթողարկվի ս.թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում:

Աղբյուրը՝ wmpoweruser.com