Ineda Systems ընկերությունը մշակել է բջջային պրոցեսոր, որը 10 անգամ ավելի քիչ էներգիա է ծախսում, քան ներկայիս կրելի համակարգիչներում օգտագործվող չիպերը: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այս պրոցեսորով կրելի համակարգիչը կարող է աշխատել 30 օր շարունակ:
Պրոցեսորը կոչվում է Dhanush և ներկայացվելու է չորս տարբերակով, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է համապատասխան սարքի համար՝ սկսած ֆիտնես-տրեկերից մինչև հզոր խելացի ժամացույց:
Ineda ընկերության մեջ արդեն 30 միլիոն դոլարի ներդրում են կատարել Samsung, Qualcomm, Walden-Riverwood Ventures, IndusAge Partners, Imagination Technologies ընկերությունները:
Աղբյուրը՝ recode.net