Apple օգտագործողների արդեն 90%-ն օգտվում է iOS 7-ից

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ Apple ընկերության բջջային օպերացիոն համակարգ iOS 7-ն արդեն տեղադրել են իրենց սարքերում օգտագործողների գրեթե 90%-ը:

iOS 6 vs iOS 7

Apple-ը հաստատել է այս լուրը՝ նշելով, որ իր դրոշակակիր ՕՀ-ից օգտվում են օգտագործողների 87%-ը, իսկ 11%-ը դեռևս նախընտրում են iOS 6 և միայն 2%-ը օգատագործում է ավելի հին տարբերակներ:

Նշենք, որ նման ցուցանիշով չի կարող պարծենալ որևէ այլ բջջային ՕՀ: Հիշենք, որ ընդամենը թողարկումից մեկ շաբաթվա ընթացքում iOS 7-ի օգտագործողների թիվը հասավ 52%-ի:  

Աղբյուրը՝ yablochno.com