Samsung-ը մտադիր է ստեղծել ձեռքի ժամացույց-սմարթֆոն

Samsung ընկերությունը Հարավային Կորեայի մտավոր սեփականության գրասենյակում գրանցել է Gear Solo ապրանքանիշը, որը կօգտագործվի ժամացույց-համակարգիչների վաճառքում:

samsung

Խոսքը կրելի սարքի մասին է, որի օգնությամբ հնարավոր կլինի կատարել ձայնային զանգեր՝ առանց սմարթֆոնին միանալու: Այս մասին հաղորդում է The Korea Herald կայքը: Ըստ հրապարակված տվյալների՝ սարքը կունենա SIM-քարտի համար նախատեսված հատված:

Նման սարք ստեղծելու գլխավոր խոչընդոտը մարտկոցն է, որը փոքր չափսերի պատճառով չի ապահովում երկար ավտոնոմ աշխատանքը:

Հիշեցնենք, որ խելացի ժամացույց պատրաստում է նաև Apple ընկերությունը, որն, ըստ շրջանառվող լուրերի, կստանա iWatch անունը:

Աղբյուրը՝ androidpit.com