Ինչպես հայտնում է Cinemablend պորտալը, Marvel կինոստուդիան լրագրողներին մամուլի ասուլիսների մեկի ժամանակ առաջարկել է լրացնել հարցաթերթիկներ, որոնցում հարցերից մեկը վերաբերում էր Marvel-ի ամենասպասված ֆիլմերին: Կար հնարավորություն ընտրելու մի քանի տարբերակ «Վրիժառուները 2», «Մրջյուն-մարդը», «Տոռ 3», «Առաջին վրիժառուն 3» և «Երկաթե մարդը 4»: Եթե առաջին չորս ֆիլմերի շուրջ արդեն աշխատանքներ տարբում են, ապա Թոնի Սթարկի նոր արկածների մասին Marvel-ը դեռևս պաշտոնապես չի հայտնել:
Ռոբերտ Դաունի-կրտսերը, համաձայն իր պայմանագրի, պետք է խաղա «Վրիժառուները 2»-ում և նույն ֆիլմի 3-րդ մասում: Ինչպես գրում են կինոգետները, հնարավոր է Marvel-ը թողարկի «Երկաթե մարդը 4»-ը միայն 2019-ին: Մինչ այդ էկրաններում կլինի «Վրիժառուների» տրիկվելը և «Մրջյուն-մարդը»: