Apple-ի CarPlay համակարգը հնարավոր կլինի տեղադրել օգտագործված մեքենաներում

carplayԵթե դուք ցանկանում եք դառնալ Apple-ի կողմից թողարկված՝ մեքենայի կառավարման համակարգ CarPlay-ի օգտագործող, սակայն չեք ուզում դրա համար գնել նոր ավտոմեքենա, չի բացառվում, որ շուտով լսեք լավ նորություն: Alpine ընկերության նոր լուծման շնորհիվ, շուտով օգտագործված մեքենաներում հնարավոր կլինի տեղադրել CarPlay:

Մեքենաների համար էլեկտրոնային տեխնիկա արտադրողը նշել է, որ մոտակա ժամանակում թողարկելու է ինքնուրույն աշխատող կցորդներ, որը հնարավոր կլինի տեղադրել մեքենայի կարգավորումների պանելում և ստանալ մուտք CarPlay համակարգ: Այս նորույթը Alpine-ի կողմից կվաճառվի ԱՄՆ-ում և Եվրոպայում 500-700 դոլար արժեքով:

Աղբյուրը՝ MacRumors.com