Google-ն արտոնագրել է «խելացի» կոնտակտային լինզաներ

Google ընկերությունը վերջերս արտոնագրային դիմում է ներկայացրել,որտեղ նկարագրվում է կոնտակտային լինզաներում շատ փոքր չափսի տեսախցիկներ տեղադրելու տեխնոլոգիան: Այս տեսախցիկները անլար կապով միացած կլինեն շարժական սարքերին:

google

Նման տեսախցիկների տեղադրումը, ըստ դիմումի, չի ազդի լինզային հաստության վրա: Նախատեսվում է, որ նման լինզայով օգտագործողը կկարողանա zoom անել իր տեսողությունը, լուսանկարներ անել և տեսանյութեր նկարահանել: Նման լինզան կօգնի նաև կույրերին և տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց. ինֆորմացիան կփոխանցվի բջջային սարքին, որն էլ կզգուշացնի սպասվող վտանգի մասին:

Սակայն ամեն մեդալ երկու կողմ ունի. դժվար կլինի հասկանալ՝ արդյոք Ձեզ նկարահանում է ինչ-որ մեկը, թե ոչ, բացի այդ՝ դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե հաքերները կարողանան կոտրել նման սարքը:

Աղբյուրը՝ patentbolt.com