Chrome դիտարկչի 5 այլընտրանքային տարբերակ

Գոյություն ունեն Chrome դիտարկչի հիման վրա ստեղծված այլընտրանքային դիտարկիչներ, որոնցից առավել հաջողներին կանդրադառնանք ստորև: Հիշեցնենք, որ Google-ը ստեղծել է իր դիտարկիչը Chromium նախագծի հիման վրա, որի կոդն ազատ տրամադրվում է ցանկացողներին:

Chromium

ՕՀ՝ Windows, MacOS, Linux 

chromium1

Չնայած ընդհանուր հիմքին՝ Chrome և Chromium դիտարկիչներն ունեն մի շարք տարբերություններ: Chromium-ի կոդը բաց է, և այն կարելի է ազատորեն օգտագործել նոր տեխնոլոգիաների ներդրման ու փորձարկման համար:

Այն չի ապահովում Adobe Flash, բացի այդ օգտագործողի մասին հաշտվետվություն չի ուղարկում Google ընկերություն և ավելի ապահով է անձնական գաղտնիության ապահովման տեսանկյունից:

Maxthon

ՕՀ՝ Windows, Android, Mac, iPhone/iPad, Windows Phone և Linux

maxthon

Այս դիտարկիչն ամենասկզբում աշխատում էր Internet Explorer-ի հիման վրա, սակայն այդ ժամանակ այն ճանաչված չէր: Հիմքը փոխելուց հետո Maxthon-ը դարձավ որակյալ դիտարկիչ, որն այսօր կարող է մրցել Chrome-ի հետ: Ի տարբերություն վերջինիս՝ Maxthon-ն ունի ծածկանուն/ծածկագրերի ավտոմատ լրացման ֆունկցիա, ներդրված բլոկնոտ: Սակայն այս դիտարկչի գլխավոր առավելությունը ինտեգրացումն է սեփական ամպային ծառայության հետ, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած սարքից մուտք ունենալ էջանշումներին, պատմությանը, ինչպես նաև բեռնված ֆայլերին:

Яндекс.Браузер

ՕՀ՝ Windows, Mac, Android, iOS

yandex

Яндекс.Браузер-ը պատրաստված է Chromium-ի հիման վրա: Ծրագրավորողներն ու դիզայներները աշխատել են հնարավորինս յուրահատուկ տեսք տալ դիտարկչին: Ծրագրում ներդրված է Табло արագ միացման պանելը, թարգմանիչ, ուղղագրության ստուգում: Яндекс.Браузер-ը դուր կգա հատկապես նրանց, ովքեր ակտիվ օգտվում են Yandex-ի ծառայություններից:

Comodo Dragon

ՕՀ՝ Windows

comodo

Google-ին բազմիցս քննադատել են Chrome դիտարկչի միջոցով օգտագործողների մասին տվյալներ հավաքելու մեջ, սակայն ընկերությունը պնդում է, որ դա անում է միայն լավ նպատակներով:

Այս առումով Comodo Dragon-ը ամենահաջող դիտարկիչն է, որն ապահովում է տվյալների անվտանգություն և հաշվետվություններ չի ուղարկում: Կապ հաստատելիս այն օգտագործում է SecureDNS սերվերը, որը թույլ է տալիս արգելափակել վնասակար կայքերը, որոնք կարող են լրտեսական ծրագրեր պարունակել: Մնացած առումներով սա նույն Chrome-ն է:

Sleipnir

ՕՀ՝ Windows, iOS, Android, Mac OS, Windows Phone

sleipnir

Իսկ այժմ՝ մի քիչ էկզոտիկա: Ճապոնացի նախագծող Յասույուկի Կաշիվագին ամբողջովին փոխել է Chromium-ի դիզայնը և ստացել բավական ոճային ու յուրահատուկ դիտարկիչ:

Sleipnir-ն աշխատում է Chrome Web Store-ի հետ, ներմուծում է օգտագործողի տվյալներն այլ դիտարկիչներից: Սակայն տառաչափերը կանոնակարգված չեն, և ամեն կայք կարող է ցուցադրվել տարբեր տառատեսակներով ու տառաչափերով: