Apple-ը կթողարկի iOS-ի 7.1.1 տարբերակը

ios7Ինչպես հաղորդում է 9То5Мас կայքը, Apple ընկերությունն այժմ iOS 7.1.1 օպերացիոն համակարգի փակ թեստավորում է անցկացնում:

Կայքի մասնագետները դիտել են 9То5Мас-ի լոգ-ֆայլերն ու պարզել, որ Կուպերտինոյից այս կայք մտնում են iOS 7.1.1 ՕՀ-ով աշխատող պլանշետներով:

Շատ հավանական է, որ iOS 7.1.1-ը կթողարկվի iOS 8-ից շուտ: Հիշեցնենք, որ ՕՀ-ի ամենավերջին տարբերակը կարող են տեղադրել iPhone 4-ից սկսած մոդելների օգտագործողները:

Աղբյուրը՝ 9to5mac.com