Թողարկվել է Android-ի համար նախատեսված Chrome Remote Desktop հավելվածը

Google ընկերությունը թողարկել է Android ՕՀ-ի համար նախատեսված Chrome Remote Desktop ծրագիրը, որի օգնությամբ օգտագործողները կկարողանան կառավարել իրենց համակարգիչը սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով:

remote

Այս ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն տեղադրվի նաև համակարգչի վրա: Chrome Remote Desktop-ն առաջին անգամ թողարկվել է 2011-ին: Այժմ հերթը հասել է Android-տարբերակին, իսկ շուտով սպասվում է նաև iOS-տարբերակի թողարկումը:

Հավելվածը ինֆորմացիա է փոխանցում Android-սարքի և սեղանի համակարգչի միջև SSL կապի միջոցով: Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է օգտագործել Google հաշիվ:

Աղբյուրը` chrome.google.com/remotedesktop