Արդեն ավանդույթ է դարձել, որ Samsung-ը՝ Swarovski ընկերության հետ համատեղ թողարկում է իր սարքերի սահմանափակ քանակությամբ հատուկ տարբերակներ՝ զարդարված Swarovski բյուրեղներով:
Երկու ընկերությունների համագործակցության շնորհիվ մինչ այժմ թողարկվել են Galaxy S II, Galaxy S III mini և Galaxy S4 սմարթֆոնների Crystal Edition տարբերակները:
Բացի դրանից, երկու ընկերությունները թողարկել էին նաև բյուրեղներով պատված Galaxy Note 3 ֆաբլեթի կաղապարներ՝ առաջարկվող նույն ոճով ստեղված թևնոցների հավաքածուի հետ:
Galaxy S5 սմարթֆոնը նույնպես բացառություն չի լինի և շուտով վաճառքում կհայտնվի Galaxy S5 Crystal Edition-ը: YouTube վիդեոհոսթինգի Samsung Mobile Korea էջում հրապարակվել է 12վրկ. տևողությամբ վիդեոնյութ Galaxy S5 Crystal Edition-ի պատկերով և մայիսին թողարկման մասին լուրով:
Վիդեոնյութից կարելի է ենթադրել, որ Galaxy S5 Crystal Edition-ն ամբողջությամբ պատված է լինելու բյուրեղներով: