CH Auto ընկերությունը Պեկինում կայացած ցուցադրությանը ներկայացրել է Event էլեկտրամոբիլը, որը, ստեղծողների խոսքով, Tesla Model S մոդելի արժանի մրցակից է:
Նշենք, որ CH Auto-ն բավական հայտնի ասիական դիզայներական ընկերություն է: Ինչ վերաբերում է Event մոդելին, 400 ձիաուժանոց էլեկտրաշարժիչ:
Ավտոմեքենան զարգացնում է 100 կմ/ժ արագություն 5 վայրկյանի ընթացքում: Նշենք, որ Tesla Model S-ն այս արագության հասնում է 4.2 վայրկյանում:
Event-ի մարտկոցի տարողությունը 41,1 կՎ/ժ է, որի լիցքավորման համար անհրաժեշտ է ընդամենը 6 ժամ: Մոդելը կշռում է 1685 կգ, գրեթե 500 կգ ավելի թեթև, քան Model S-ը:
Ցավոք, Event-ը ներկայացվել է միայն ընկերությանը ճանաչում բերելու համար, և դժվար թե սկսվի մոդելի զանգվածային արտադրություն:
Աղբյուրը` carnewschina.com