Nissan-ը մշակել է ավտոմեքենաների չկեղտոտվող ծածկույթ (վիդեո)

Nissan ճապոնական ընկերությունը հայտարարել է նոր մշակման՝ Ultra-Ever Dry ծածկույթի թեստավորման մասին, որն ինքնուրույն ազատվում է փոշուց, կեղտից ու ջրից և յուղային նյութերից:

nissan

Ultra-Ever Dry-ի քիմիական բաղադրությունը հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ հատուկ ծածկույթը պատվելու է մեքենայի ներկի վրայից և իր վրա չի պահում ոչ ջուր, ոչ այլ նյութեր:

Մշակողների խոսքով՝ այս ծածկույթը զգալիորեն կքչացնի ավտոմեքենայի լվազումների թիվը, նաև կպաշտպանի մեքենայի պատյանը շատ ցուրտ եղանակին: Ներկա պահին ծածկույթի փորձարկումը կատարվում է Nissan Note մոդելի վրա: .

Նշենք, որ փորձարկումը հաջող անցնելուց հետո Nissan-ի բոլոր մեքենաները չեն պատվի այս ծածկույթով. այն կդառնա լրացուցիչ տրամադրվող հնարավորություններից մեկը:

Աղբյուրը` nissan.com