Google-ի ինքնավար ավտոմեքենաները սկսել են երթևեկել քաղաքներում (վիդեո)

Google ընկերության ինքնակառավարվող ավտոմեքենաների մշակումը թևակոխել է նոր փուլ. այժմ այս մեքենաները կարողանում են երթևեկել քաղաքային ճանապարհներում: Այս համակարգը կարողանում է միաժամանակ ճանաչել հարյուրավոր ազդանշաններ, սկսած ցուցանակներից մինչև հեծանվորդների ձեռքի շարժումը:

google_car

Ավտոմեքենան կկարողանա նաև հարմարվել ճանապարհի փոփոխություններին, օրինակ՝ նկատելով փակ գծերը, այն կանցնի ազատ գիծ: Այս մեքենաների փորձարկումը կատարվել է Մաունթին Վյու քաղաքում, որտեղ գտնվում է Google-ի շտաբ-գրասենյակը:

Ընկերության ինժեներների խոսքով՝ դեռ երկու տարի առաջ այս մեքենաները պատրաստ չէին քաղաքային երթևեկությանը մասնակցելու, իսկ այժմ խնդիրները լուծված են:

Աղբյուրը՝ googleblog.blogspot.com