ԱՄՆ բանակը փորձարկել է առաջին անօդաչու թռչող բեռնատար մեքենան (վիդեո)

ԱՄՆ-ում փորձարկել են առաջին թռչող բեռնատար Black Knight Transformer մեքենան՝ ստեղծված Advanced Tactics ընկերության կողմից: Ինչպես հայտնում է Gizmodo կայքը, հիբրիդ մեքենան կատարել է հաջող թռիչք և վայրէջք անապատում:

Black Knight Transformer-ը կարելի է կառավարել թե՛ ներսից, թե՛ հեռավորության վրա: Անօդաչու բեռնատար-ուղղաթիռը իրականացնելու է վիրավորվածների էվակուացիայի և ռեսուրսների համալրման առաքելություն:

Տրանսֆորմեր մեքենան կարող է տեղափոխել 450կգ բեռ: Իսկ առավել զարգացած տարբերակը մինչև 1588կգ և կարող է գտնվել օդում 19 ժամ:

Black Knight Transformer-ը տրանսպորտային միջոցների պատմության մեջ առաջին անօդաչու թռչող բեռնատար մեքենան է:  Դե իսկ տեսանյութում առաջարկում ենք դիտել թռչող բեռնատարի հաջող փորձարկումը, որը կատարվել  է 2014-ի սկզբում: