Need for Speed խաղի նոր մասի թողարկումը կհետաձգվի

Need for Speed խաղի հեղինակները որոշել են հանգստանալ: Ընկերության ղեկավար Էնդրյու Ուիլսոնը հայտնել է, որ հաջորդ խաղը կթողարկվի 2015-ին՝ չնայած վերջին 13 տարում խաղի յուրաքանչյուր նոր մաս թողարկվել է ամեն տարի:

nfsr-basepoint-drive-web-1

Այս մասին հայտարարությունը վերջինս արել է Electronic Arts կոնֆերանսի ժամանակ: Բացի դրանից Ghost Games ստուդիան աշխատում է նորարար գլխավոր սերիայի շուրջ: Վերջինիս շուրջ ավելի երկար աշխատանքը հնարավորություն կտա ապահովել բարձրակարգ որակ, ինչը կուրախացնի Need for Speed-ի երկրպագուներին:

Բացի դրանից, խաղի ստեղծման դանդաղեցումը հնարավոր է պայմանավորված լինի 2014թ. փետրվարին Ghost Games-ում աշխատակիցների կրճատմամբ: