Warner Bros-ը վերադարձնում է «Ֆլինսթոունները» մեծ էկրաններ

Warner Bros. ընկերությունը պատրաստվում է մեծ էկրաններ վերադարձնել «Ֆլինսթոունները» մուլտֆիլմը, հաղորդում է  The Hollywood Reporter-ը: Ֆրեդ Ֆիլնսթոունի և իր ընկերների մասին մուլտսերիալը կդառնա երկարամետրաժ անիմացիոն ֆիլմ:

a674a6d9145d4e33968650268343b108

Նախագիծն առայժմ գտնվում է մշակման փուլում: Ֆիլմի պրոդյուսինգով կզբաղվի կոմիկներ Ուիլ Ֆերելը և Ադամ Մաքքեյը, իսկ սցենարի հեղինակը կլինի Քրիս Հենչին:

«Ֆլինսթոունները» հայտնի ամերիկյան մուլտսերիալ է, որը ցուցադրվել է ABC հեռուստաընկերությամբ 1960-1966 թթ-ին: Այն պատմում է քարե դարում ապրող Ֆլինսթոունների ընտանիքի և նրանց ընկերների կյանքի մասին: 1994-ին այս մուլտսերիալի սյուժեի հիման վրա թողարկվեց առաջին երկարամետրաժ գեղարվեստական ֆիլմը, իսկ 2000-ին ոչ հաջողված շարունակություն «Ֆլինսթոունները Ռոք-Վեգասում» ֆիլմը: