«Տրանսֆորմերները» սագայի երկրպագուներին և գեյմերներին սպասվում է հաճելի անակնկալ: Ինչպես հայտնում է Cult of Mac ռեսուրսը՝ հղելով իր լավատեղյակ աղբյուրներին, ֆիլմի հաջորդ սերիան՝ «Տրանսֆորմերները: Ոչնչացման դարաշրջան»-ը այս ամառ հասանելի կդառնա խաղի տեսքով iOS սարքերի համար:
Սպասվում է, որ գեյմերները կտեսնեն ոչ ստանդարը runner ոճի խաղ: Ըստ սյուժեի, խաղի գլխավոր հերոսը պետք է ոչնչացնի ճանապարհին հանդիպող բոլոր թշնամիներին:
Ներկա պահին խաղի մասին որևէ այլ մանրամասներ հայտնի չեն, սակայն նախագծողները նշել են, որ խաղի թողարկմանը շատ քիչ է մնացել: