Flappy Bird հանրահայտ խաղի հեղինակ Նգուեն Հա Դոնգը CNBC-ին տված հարզացրույցում հայտարարել է, որ խաղը օգոստոսին կվերադառնա հավելվածների խանութներ:
Նախագծողի խոսքով՝ խաղը կտեղադրվի թարմացված տեսքով՝ մուլտիփլեյեր հնարավորությամբ և նախկինի պես կախվածություն չի առաջացնի: Նա նաև պատմել է, որ այս ընթացքում խաղը բեռնվել է 50 միլիոն անգամ:
Հիշեցնենք, որ վիետնամցի նախագծողը ջնջել էր խաղը App Store և Google Play խանութներից, չնայած այն օրական բերել էր 50 հազար դոլար եկամուտ: Պատճառն այն էր, որ խաղը կախվածության մեջ էր գցում օգտագործողներին և անհարմարություն պատճառում Նգուենին:
Աղբյուրը՝ cnbc.com