Flappy Bird-ի հեղինակը նոր խաղ է նախագծում

Վիետնամացի նախագծող Դոնգ Նգույենը վերջին օրերս կրկին մամուլի ուշադրության կենտրոնում է: Ճանաչված և աղմկարար Flappy Bird խաղի հեղինակը հայտնել է իր Twitter էջում, որ պատրաստվում է թողարկել նոր խաղ:

«Ես նախագծում եմ նոր խաղ: Դա կօգնի մարդկանց որոշ ժամանակով մոռանալ Flappy Bird-ը»,- գրել է նա:

Խաղի մասին մանրամասներ սակայն չկան: Ինչպես գրում է Polygon ռեսուրսը, վերջինիս գեյփլեյում կա մի հերոս տղա, որը թռնում է մի շենքից մյուս շենք: Հենց Նգույենի հրապարակած սքրինշոթից, կարելի է հասկանալ, որ խաղը կրկին պիքսելային գրաֆիկայի ոճով է:

new game

Հիշեցնենք, որ Դոնգ Նգույենը լրագրողներին հայտնել է, որ Flappy Bird խաղը ետ կվերադարձնի App Store այս տարվա օգոստոսին: