Bentley ավտոարտադրողը նկարահանել է գովազդ սովորական iPhone 5S և iPad Air սարքերի միջոցով:
Intelligent Details ընկերությունը, ով ստեղծել է Bentley-ի նոր գովազդը, նկարահանումների ընթացքում օգտագործել է մի քանի օբյեկտիվներ, որոնք հագցվել են iPhone 5S սմարթֆոնին, իսկ iPad Air-ն օգտագործվել է տեսագովազդը մոնտաժելու համար:
Իսկ թե ինչ է ստացվել, կարող եք տեսնել տեսագովազդում: Գովազդի վերջում ցուցադրվում է նաև, թե ինչպես է ընթացել նկարահանման ողջ գործընթացը: