Ինչպես հայտնում է Variety-ն, YouTube-ը պատրաստվում է գնել վիդեոխաղերի հոսքային ծառայություն Twitch-ը 1 մլրդ. դոլար արժողությամբ:
Ըստ լուրերի գործարքը կկայանա մոտակա ժամանակներում: Երկու կողմերի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում այս լուրը: Եթե գործարքը կայանա, ապա այն կդառնա ամենախոշոր գործարքը երբևէ YouTube-ի ողջ պատմության ընթացքում, իսկ Google-ն իր ձեռքում կունենա համացանցի ամենաայցելով կայքերից մեկը:
Նշենք, որ Twitch-ը գործարկվել է 2011-ին որպես վիդեոխաղերի հոսքային ծառայություն, ուր ցուցադրվում է խաղերի խաղային գործընթացը: Խաղերի խոշոր արտադրողների հենց այստեղ են ցուցադրում իրենց՝ դեռևս չթողարկված խաղերի դեմոները, գեյմփլեյը:
Twitch.tv ամսական այցելում է 45մլն. օգտագործող: