NASA-ն Մարս մոլորակ կուղարկի «թռչող ափսե»

NASA-ն հայտնել է նոր փորձարկումների մասին. խոսքը գնում է սկզբունքորեն նոր թռչող սարքի մասին, որը նախատեսվում է օգտագործել՝ տիեզերագնացներին և տիեզերական սարքերը Մարս մոլորակի մակերևույթ տեղափոխելու համար:  Այս մասին հաղորդում է NASA-ի պաշտոնական կայքը:

LDSD

Սարքը կոչվում է գերձայնային արագության աերոդինամիկ փչովի դանդաղեցուցիչ (LDSD; Low-Density Supersonic Decelerator): NASA-ում համարում են, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ LDSD-ն կկարողանա հաջող վայրէջք կատարել նոր մոլորակի մթնոլորտ:

Ներկա պահին NASA-ն ունի երկու LDSD. Երկուսն էլ ունեն ափսեի տեսք և հագեցած են փչովի սարքերով և պարաշյուտով: LDSD-ներից մեկն ունի 3մ տրամագիծ, իսկ մյուսը՝ 8մ:

Սարքի առաջին փորձարկումը կկայանա հունիսի 3-ին: NASA-ն նշում է, որ մասնագետները ամբողջովին համոզված չեն վերջինիս հաջողությամբ առաքելությունը կատարելու մասին, սակայն բոլոր դեպքերում ևս երկու նոր սարք փորձարկվելու է 2015-ի ամռանը: